Սրբատեղ Հարսնաքար սարում բաղանիսցիները խաչքար են տեղադրել

Սահմանամերձ Բաղանիս գյուղում միջնադարյան ժամանակներից հայտնի Հարսնաքար սարը,որ բաղանիսցիների սրբատեղին է հանդիսանում (ծովի մակարդակից գտնվում է 1200 մ բարձրության վրա) տեղադրվել է նոր խաչքար:
panorama.am-ի փոխանցմամբ, Նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բաղանիսցու ամեն առավոտ ամենամեծ խնդրանքը ԱՍՏԾՈՒՆ եղել է «ՀԱՐՍՆԱՔԱՐ ԵՐԵՍՍ ՈՏԻԴ ՏԱԿԸ, ՄԵՆԱԿ ԿՌԻՎ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ»:
Հ.Գ.Հարսնաքարում առ Աստված աղոթք են բարձրացրել մեր պապերը, աղոթում ենք և մենք, կաղոթեն նաև մեր ապագա սերունդները. Բաղանիսը վաղվա օրվան էլ ավելի լավը լինելու հավատքով է ապրում»: