Սիրիահայ 302 ուսանողների վարձավճարը կփոխհատուցվի

ՀՀ կառավարությունը 20 մլն ՀՀ դրամ կհատկացնի Հայաստանում ուսանող սիրիահայ 73 ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով: Հիմնավորման համաձայն, ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194,198.400 ՀՀ դրամ:

Ինչպես հայտնում է «Հայերն այսօր»-ը, մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հատկացրած միջոցներով:

Scroll Up