«Խոստումը» ֆիլմի ռեժիսորը պատմել է՝ ինչու է ֆիլմն այդպես անվանել. տեսանյութ
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը ֆրանսիական Nouvelles d’Arménie պարբերականին տված հարցազրույցում պատմել է ֆիլմի անվան ընտրության մասին:
Ռեժիսորը նշել է, որ ֆիլմի վերնագրի հիմքում ընկած է միանգամից երեք «խոստում»:
«Առաջին խոստումն ամենապարզն է՝ խոստումն է, որ Միքայելը տվեց Մարալին: Երկրորդը՝ Քըրք Քրքորյանի՝ ինքն իրեն տված խոստումը ֆիլմ նկարահանելու մասին: Եվ երրորդը հայերի՝ ապրելու խոստումն է», – ասել է Ջորջը:
Նա նաև նշել է, որ ֆիլմի նկարահանման համար նրան ոգեշնչել է հայ ժողովրդի փրկվելու ու գոյատևման փաստը, ինչպես նաև այն, որ հայերը ցանկացան պատմել այդ մասին ամբողջ աշխարհին:
Հիշեցնենք, որ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է այս տարվա ապրիլին: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտ Լը Բոնը, գրում է Tert.am-ը: