Գերմանիայում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել

Գերմանիայի Քյոլն քաղաքում` քաղաքապետարանին պատկանող գերեզմանատանը, բացվել է  հայ համայնքի կողմից կառուցված հուշարձանը։

Քյոլնի քաղաքապետարանի խորհրդի գլխավոր հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համաձայն՝ հուշարձանը տեղադրվել է Lehmbacher Weg գերեզմանոցում։

Brück Lehmbacher Weg-ում գտնվող և քաղաքապետարանին պատկանող գերեզմանոցում բացվել է 1915 թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Բացումը տեղի է ունեցել գերեզմանոցում կատարված կրոնական ծիսակատարությամբ, որի ընթացքում սև խաչքարի վրայից հանվել է ծածկոցը։

Ընդհանուր առմամբ 5 հազար հայ բնակիչ ունեցող Քյոլնում հայ-քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները դիմել էին Կանաչ տարածք հանձնաժողովին, որից հետո օրակարգ է եկել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման հարցը․ ավելի ուշ այն դրվել է Բողոքների հանձնաժողովի քննարկմանը։ 2015 թ․ մարտ ամսին գլխավոր հանձնաժողովը ընդունել է դիմումը։ Այսպիսով, թույլ տրվեց քաղաքապետարանին պատկանող գերեզմանոցում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցնել։

Քյոլնի թուրքերի համերաշխության ու նախաձեռնության հարթակի խոսնակ Լևենթ Թաշքըրանին դուր չէր եկել այն փաստը, որ մուսուլմաններին պատկանող շրջանում գտնվող Lehmbacher Weg գերեզմանատանը Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է կանգնեցվել։

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Աղբյուրը՝ akunq.net

Scroll Up