Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Ժնև

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 29-ին այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի և հանդիպել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Շվեյցարիայի թեմի Առաջնորդական տեղապահ Տեր Գուսան վարդապետ Ալաջանյանին: Այնուհետև Հրանուշ Հակոբյանը եղել է եկեղեցուն կից գործող «Թոփալյան» վարժարանում, որտեղ նախարարին Եռագույն դրոշներով դիմավորել են վարժարանի սաները: Դպրոցում շրջայց կատարելուց հետո Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել «Թոփալյան» վարժարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ:
Հրանուշ Հակոբյանը շրջայց է կատարել նաև Գրիգոր Լուսավորիչ կենտրոնի գրադարանում, ծանոթացել ստեղծման պատմությանը:
Նույն օրը Սփյուռքի նախարարն այցելել է Ժնևի հայկական կենտրոն և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերը և ապագա անելիքները, խոսել նախարարության գերակա ուղղությունների մասին: Հանդիպմանը հաջորդել է պարգևատրման արարողությունը: Նախարարը պարգևներ է հանձել հայ համայնքի ներկայացուցիչներին:
Ավարտին Հրանուշ Հակոբյանը պատասխանել է հայ համայնքի անդամների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Հայաստան-Սփյուռք գործակցությանը, հայապահպանության, մայրենի լեզվի հիմնախնդիրներին: