Հրանուշ Հակոբյանը Մարսելում այցելել է Սողոմոն Թեհլերյանի անունը կրող հրապարակ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 23-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի հետ այցելել է Սողոմոն Թեհլերյանի անունը կրող հրապարակ:
Հրանուշ Հակոբյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել հրապարակի անվանակոչումը փաստող հուշատախտակի մոտ:
Հավելենք, որ հրապարակի անվանակոչման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 21-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ: Արարողությանը, որը կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, մասնակցել են Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: