Սևանա լճի լուսանկարը՝ տիեզերքից

Ռուս տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Սերգեյ Ռյազանսկին, որը օրերս իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Երևանի լուսանկարները՝ արված տիեզերքից, այս անգամ հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված Սևանա լճի լուսանկարը:

«Սևանա լիճը Հայաստանում և կովկասյան տարածաշրջանում ամենամեծ ջրային տարածքն է, միաժամանակ ամենաբարձր և մեծ քաղցրահամ լիճը Եվրասիայում: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա»,- հրապարակման մեջ գրել է Սերգեյ Ռյազանսկին:

Scroll Up