Իրանի երկրաշարժից տուժածների և զոհերի մեջ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։

«Ըստ Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների՝  իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,–գրել է Բալայանը։

Scroll Up