Իրանի Երկրաշարժէն Տուժածներուն Եւ Զոհերուն Մէջ Հայեր Եւ ՀՀ Քաղաքացիներ Չկան. ԱԳՆ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/իրան.jpg)
ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեան Թուիթըրի իր էջին միջոցով տեղեկացուցած է, որ Իրանի մէջ տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի պատճառով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ չեն տուժած:
«Ըստ Իրանում եւ Իրաքում ՀՀ դեսպանութիւնների նախնական տուեալների` իրան-իրաքեան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ եւ հայեր չկան: ՀՀ ներկայացուցչութիւնները մշտական կապի մէջ են տեղի իշխանութիւնների հետ»,–գրած է Բալայեան: