Ծննդյան տոների կապակցությամբ ԱՄՆ-ում դրամահավաք է կազմակերպվել Սիրիայի հայերին օգնելու համար

ԱՄՆ-ում Սիրիահայերի օգնության հիմնադրամի գործադիր կոմիտեն Ծննդյան տոների հետ կապված դրամահավաք է կազմակերպել` Սիրիայի հայերին օգնելու համար:

«Ուրախ Նոր տարի և Սուրբ ծնունդ ենք մաղթում Արևմտյան ԱՄՆ- ին մեկ ցանկությամբ. միասնաբար բացենք մեր սրտերը և լուսավորենք մեր Ծննդյան տոները` օգնելով Սիրիայում օրեցօր տառապող հայերին` հաղթահարելու իրենց սպառնացող վտանգներն ու անորոշությունը»,- ինչպես հաղորդում է
«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նշված է հիմնադրամի հայտարարությունում:

Սիրիահայերի օգնության հիմնադրամի առաքելությունն է անմիջական օժանդակություն ցուցաբերել սիրիահայերին ` ԱՄՆ Արեւելյան ափի հայ համայնքի եւ կազմակերպությունների առատաձեռն նվիրատվությունների միջոցով:

http://armenpress.am

Scroll Up