Տեղի կունենա երուսաղեմահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 22-ին, ժ.16:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության  նախաձեռնությամբ  տեղի կունենա երուսաղեմահայ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գրքի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառմանն իր օրհնության խոսքը կբերի Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

 Զեկույցներով հանդես կգան պրոֆեսորներ Սուրեն Դանիեալյանը, Սամվել Մուրադյանը, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և այլք:

 Միջոցառմանը կմասնակցեն գրքի հեղինակի և հերոսուհու՝ Անուշ Նագգաշյանի աշխարհասփյուռ հարազատները:

 Անուշ Նագգաշյանը հեղինակել է նաև «Սիրոյս տաք շունչէն», «Գիշերային պատարագ», «Անձրևոտ սէր», «Եթէ յանկարծ տեսնես իրեն…», «Հատընտիր», «Փոքրիկ աղջիկը… Մեծ երազով», «Ես հայ եմ» ժողովածուները:

 

Scroll Up