Հայ ժամանակակից գրողների բանաստեղծությունները թարգմանվել են պարսկերեն

«Հայ ժամանակակից գրողների բանաստեղծությունները թարգմանվել են պարսկերեն»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ իրանահայ բանաստեղծ Խաչիկ Խաչերի ջանքերով հայերեն,անգլերեն և ֆրանսերեն լեզուներով ստեղծագործող շուրջ 55 հայ ժամանակակից գրողների բանաստեղծությունները թարգմանվել են պարսկերեն: