Արևի երկիր Հայաստանը Ղազախստանում
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ օգոստոսի 16-ին Աստանայում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության ազգային օր։ Ժամը 15:00-ին «Էքսպո-2017»-ի գլխավոր բեմից Արևի երկիր Հայաստանը կբացի իր հյուրընկալ դռները և կներկայացնի իր մշակույթի ողջ երանգապնակը՝ Արևելքի հրաշագործ կախարդանքով և Եվրոպական հմայքներով ներծծված։ Ցանկացողները հրավիրատոմսեր կարող են ձեռք բերել դեսպանատանից։
Իսկ այսօր արդեն Աստանայում մեկնարկել է «Եվրասիական երաժշտական խաղեր» խորագրով երաժշտական միջոցառումը, որն անցկացվելու է մինչև օգոստոսի 25-ը։ Միջոցառման շրջանակներում համերգներով հանդես կգան թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, Ա. Խաչատրյանի անվան տրիոն և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Նարեկ Հախնազարյանի համերգը նվիրվում է Մ. Ռոստրոպովիչի հիշատակին։