«Մեր ժողովրդի ուժն ու հզորությունը  միասնության և համախմբման մեջ է». Սփյուռքի նախարար

Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամմանի «Սուրբ Թադևոս» լրագրի խմբագիր, ՀՕՄ վարչության և ՀՄԸՄ վարչակազմի ատենադպրուհի, Հայոց Առաջնորդարանի քարտուղարուհի, Յուզբաշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի փոխտնօրեն և  հայոց լեզվի ուսուցչուհի Ռաքէլ Ասադուրյան-Մարգարյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում ազգային վարժարանի և հայոց լեզվի ուսուցչուհու հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը: Նա հետաքրքրվեց համայնքային նորություններով, հորդորեց ավելի ակտիվ մասնակցել Սփյուռքի նախարարության ծրագրերին: Ուրախ եմ, որ ակտիվ և ժրաջան եք, հետաքրքիր գործեր եք նախաձեռնում և իրականացնում: Պատրաստ ենք աջակցել ձեր նախաձեռնություններին: Պետք է իրար օգնենք, իրար սիրենք,  իրար բարձրացնենք: Մեր ժողովրդի ուժն ու հզորությունը  միասնության և համախմբման մեջ է». – հավելեց Սփյուռքի նախարարը:

Ռաքէլ Ասադուրեան-Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Ամմանի Յուզբաշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի հաջողությունները, առկա խնդիրներն ու ծրագրերը:

Քննարկվեցին դասագրքերի, հայոց լեզվի և ինքնության պահպանության հետ կապված հարցեր:

Scroll Up