ՀՀ սփյուռքի, մշակույթի և ԿԳ նախարարները քննարկեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/07/նախարար-7.jpg)
Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի միջև:
Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր:
Նախարարներն անդրադարձան համաժողովի «Հայապահպանության հիմնախնդիրները» ուղղության շրջանակներում կայանալիք «Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան» և «Մշակույթի դերը հայապահպանության գործում» թեմատիկ նիստերի բովանդակային հարցերին: