Տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հունիսի 27-ին, ժամը՝ 16:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Կներկայացվեն երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության, սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև՝ սիրիահայ գործարարների գործունեության և միության առաջիկա ծրագրերը:
Կքննարկվեն սիրիահայերի հետ տարվող աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցեր: