Սփյուռքի նախարարն ընդունեց Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռանը՝ Իվան Բաղրամյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռանը՝ Իվան Բաղրամյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նշանավոր զորավարների ժառանգների՝ իրենց նախնիների վաստակը ներկայացնելու, նրանց հիշատակը վառ պահելու ջանքերը: Սփյուռքի նախարարն իր հիացմունքը հայտնեց Իվան Բաղրամյանի նախաձռնությամբ մեծ զորավարի՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի «Մեծ ժողովրդի զավակները» գրքի վերահրատարակման ու շնորհանդեսը հայրենիքում կազմակերպելու վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ի. Բաղրամյանը ներկայացրեց  2002թ. ստեղծված «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնա­դրամի  գործունեությունն ու իրականացրած ծրագրերը, նշեց, որ կառույցի անդամները  խորհրդային ակնառու զինվորական ղեկավարների 67 զավակներ ու թոռներ են, և ինքն ու Համազասպ Բաբաջանյանի դուստրը այդ կազմակերպության հիմնադիրներից են:

Քննարկվեցին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի 120 ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպմանն առնչվող հարցեր:

Այնուհետև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Իվան Բաղրամյանը այցելեցին  Բաղրամյան պողոտա և ծաղիկներ խոնարհեցին մեծ զորավարի արձանի առաջ:

Scroll Up