Իրաքի Հայոց Թեմի առաջնորդը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Հունիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ավագ արք. Ասատուրյանին և Իրաքի հայ ազգային խորհրդի կենտրոնական վարչության փոխատենապետ Սարգիս Չոլաքյանին և վարչության ատենադպիր Սարգիս Գոթունյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը, անդրադարձավ Հայաստանում ապրող սիրիահայերի և իրաքահայերի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Քննարկվեցին սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին Իրաքի համայնքի պատվիրակության մասնակցության, իրաքահայության հիմնախնդիրները արծարծելու հետ կապված հարցեր:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, կարևորեցին  սփյուռքի նախարարության հետ սերտ համագործակցությունը, հավելելով, որ այս տարի 14 իրաքահայ երիտասարդներ մասնակցելու են նախարարության «Արի տուն» ծրագրին և 10 ուսուցիչներ՝ կվերապատրաստվեն «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներում: Իրաքահայ գործիչներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին ավելի մեծ ջանքեր ներդնելու՝ համահայկական ծրագրերին համայնքի մասնակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:

Scroll Up