Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Ալմաթիում

«Երջանկություն բոլոր երեխաներին»  խորագիրն էր կրում հունիսի 4-ին Ալմաթիում Ղազախստանի հայերի միության «Մասիս» հանրապետական հասարակական կազմակերպության նախաձեռնած միջոցառումը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այս մասին «Հայերն այսօր»-ին Ալմաթիից տեղեկացնում է Լուսինե Շահվերդյանը:

Միջոցառումանցկացվեց AmurE համերգաժամանցային համալիրում, որտեղ հատուկ հրավիրված խաղավարները բոլոր երեխաների համար պատրաստել էին զվարճալի խաղեր և անակնկալներ։ Հատկապես գրավիչ էին թիմային խաղերը, որոնք նպաս­տեցին, որպեսզի  երեխաներն ավելի լավ ծանոթացան միմյանց հետ և ընկերանան։ Տոնական այս միջոցառման նախաձեռնողները փոքրիկներին հաճելի անակնկալ մատուցելուց զատ՝ նպատակ ունեին ակտիվացնել նրանց, համախմբել հայկական համայնքի շուրջ, նոր շունչ հաղորդել համայնքային կյանքին։  Միջոցառման ավարտին երեխաները խոստովանեցին, որ կուզենային հաճախ հանդիպել, ավելի  ակտիվ լինել և մասնակցել համայնքում կազմակերպվող բոլոր հավաքույթներին, կազմակերպիչները թեթևացած շունչ քաշեցին. չէ՞ որ հենց դա էր օրվա գերխնդիրը։ Գոհ էին բոլորը՝ և հայկական կիրակնօրյա դպրոցի սաները, և հյուրերը, և ծնողները։ Ի դեպ, նրանց մասին էլ էին հոգացել կազմակերպիչները, և մինչ երեխաները զվարճանում էին խաղավարների հետ, ծնողներին ներկայացվեց տեղեկատվություն «Մասիս» հանրապետական հասրակական կազմակերպության գործունեության հիմնական ուղղություների՝ Հայկական կիրակնօրրյա դպրոցի, Ալմաթիի  Հայ կանանց միության և Հայկական պարերի ստուդիայի մասին։

23 45 61

Scroll Up