ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ Հովհաննես Թասլաքյանին
Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ բժիշկ, Համազգայինի կենտրոնական վարչության անդամ, ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Հովհաննես Թասլաքյանին:
Ողջունելով սփյուռքահայ գործչին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց նրա ազգանպաստ գործունեությունը, ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին:
Հովհաննես Թասլաքյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն հայտնեց ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին: