Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պայքար Սվազլյանին

Մայիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իտալիայի Բոլոնիա քաղաքի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իտալիայի տեղական մարմնի նախագահ Պայքար Սվազլյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց իտալահայ հայագետի և հասարակական գործչի կողմից իրականացվող ազգանպաստ գործունեության վերաբերյալ:

Քննարկվեց տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոնների համագործակցության, նրանց կողմից իրականացվող ծրագրերի համակարգման հարցը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պայքար Սվազլյանը   կարևորեց Սփյուռքի նախարարության հետ հայագիտական կենտրոնների ակտիվ համագործակցությունը: Նա հավաստիացրեց, որ առաջիկայում առավել ակտիվ ու արդյունավետ կլինեն Իտալիայի հայ համայնքի ներուժը Հայաստանի զարգացման գործում ներգրավելու նրանց ջանքերը:

Պայքար Սվազլյանն անդրադարձավ վերջերս Իտալիայի Սենատում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիված միջոցառմանը, որը կազմակերպել էր Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը:

Պարոն Սվազլյանը տեղեկացրեց նաև Իտալիայի տարբեր քաղաքներում շարունակվող Հայոց ցեղասպանության ճանաչման հաղթարշավի մասին և ընդգծեց, որ Թուրքիայի դեսպանությունը փորձում է լռեցնել տեղական իշխանություններին տարբեր սպառնալիքներով: Դրա հետ կապված Պայքար Սվազլյանը հավելեց, որ Իտալիայի Սենատի անդամ Ալդո դի Բիաջիոն սենատում հարց է բարձրացրել՝ պահանջելով վարչապետից և Արտաքին գործերի նախարարից, որպեսզի նրանք վերջ դնեն Թուրքիայի դեսպանի կողմից Իտալիայի ներքին գործերին խառնվելու և համայնքային խնդիրներին միջամտելու գործողություններին:

Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%801

Scroll Up