Կրկնակի հաղթանակի օր Սուրգուտի հայկական դպրոցում
Մայիսի 7-ին ՌԴ Սուրգուտ քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտների և ուսուցիչների համատեղ ուժերով նշվեց Մայիսի 9-ը՝ Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի հաղթանակի օրը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, ցերեկույթի մասնակիցները պատմեցին Հայրենական մեծ պատերազմին մասնակցած քաջարի հայորդիների, նրանց պայքարի, հերոսացման, հաղթանակի, Բեռլինում պարած քոչարիի, ինչպես նաև 1992 թվականի մայիսի 9-ին արիասիրտ հայորդիների ազատագրած Շուշիի, «Հարսանիք լեռներում» գործողության, Արցախյան պատերազմում հաղթանակի, հայ ժողովրդի մարտական ոգու և հերոսության մասին:
Մասնակիցները ծանոթացան նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված Հովսեփ Եղիշի Վարպետյանի կյանքին և գործունեությանը՝ վերջինիս անձնական, պետական փաստաթղթերի և լուսանկարների միջոցով: