Սամցխե-Ջավախքում մեկնարկել է հայկական դպրոցների տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագիր
Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը շուտով կսկսի ուսուցիչների և տնօրենների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը: Տվյալ նորության մասին երեկ նահանգապետարանի շենքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրին Ախալցխայի հայկական դպրոցների տնօրեններին և ֆասիլիտատորներին (քաղաքացիական ակտիվ խմբերի վարողներ):
Ինչպես հայտնում է akhaltskha.net-ը, տնօրենների համար կստեղծվի առաջնորդների ակադեմիա, որը բաղկացած կլինի երեք մասից: Ծրագիր ավարտին նախարարության աշխատակիցների կարծիքով տնօրեններն ավելի մասնագիտացված կլինեն:
Այժմ վրացական դպրոցների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման աշխատանքներ են ընթանում: Հայկական դպրոցների ուսուցիչները այս ծրագրին կմիանան 2017 թվի վերջին: