Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների նվիրված Պատարագ Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքում

Ապրիլի 24-ին Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքում մատուցվեց Ս. Պատարագ, սկվերջում Բարեխոսկան կարգ կատարվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների նվիրված: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Ս. Պատարագին ներկա էին Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը և համայնքի ներկայացուցիչներ:
Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանն իր քարոզում նշեց, որ բոլոր հայերի պարտքն է հիշել բոլոր անմեղ զոհերին և անմահ պահել նրանց վառ հիշատակը: Նաև հորդորեց, որ գիտակցաբար մոտենան այն գաղափարին, որ յուրաքանչյուրի պարտականությունն է միասնաբար ցույց տալու, որ աշխարհի տարբեր անկյունում ապրող հայերը միշտ կանգնած են ազգային շահերը պաշտպանելու և պահանջելու համար, և երբեք պետք չէ մոռանալ, որ պետք է լինել պահանջատեր բոլոր անմեղ հայերի թափված արյան արդարության հաստատման համար:
Բարեխոսական կարգից հետո, Տեր Հայրը, քաղաքապետը, համայնքի անդամաներն ու ներկա հյուրերը ծաղկեպսակ դրեցին Ախթալավանքի բակում ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի առջև: