Ամերիկյան Նորդ Պրովիդենսի քաղաքապետարանի առջեւ հայկական դրոշ է բարձրացվելու

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Նորդ Փրովիդենս քաղաքի քաղաքապետարանի առջեւ բարձրացվելու է հայկական եռագույնը՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ։

Այս տարի արարողությունն ընդունելու է Հեյզել Կիզիրյանը, news.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է valleybreeze.com–ը։

Հոդվածում գրված է, որ քաղաքի պաշտոնատար անձինք աջակցում են  Ցեղասպանության մասին իրազեկման բարձրացմանն ուղղված՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տեղի գրասենյակի ջանքերը։

Նշենք, որ Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 13-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու հրեական Հոլոքոսթը՝ ընդունելով Պալատի անդամ Քեթրին Կազարյանի ներկայացրած բանաձեւը։ Բացի դրանից նահանգում հաստատվել է դպրոցներում Հոլոքոսթի ու ցեղասպանությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության պատմությունն ուսումնասիրելու ծրագիրը։

Scroll Up