Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երթ-միջոցառում Ֆրանսիայում
Ֆրանսիայի Դիժոն քաղաքի «Մաշտոցյան տառեր» հայկական դպրոցը ապրիլի 2-ին կազմակերպեց երթ-միջոցառում՝ նվիրված 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, քաղաքապետարանի առջև հնչեց Հայաստանի հիմնը, այնուհետև աշակերտները հերոսներին նվիրված երգ ու բանաստեղծություններով իրենց երախտագիտությունը հայտնեցին հերոս տղաներին՝ իրենց կյանքի գնով մեր երկիրը խաղաղ պահելու համար։
Երեկոյան Սուրբ Միշել եկեղեցում տեղի ունեցավ Պատարագ՝ ի հիշատակ մեր հերոսների, ինչպես նաև միասնական մոմավառության և խնկարկման արարողություն՝ նրանց հոգիների խաղաղության և հանգստության համար։