ԱՄՆ Արևմտյան թեմում տեղի ունեցավ հայ նահատակների հիշատակին նվիրված հոգեհանգիստ

Թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Հոﬖան Արքեպիսկոպոս Տերտերյանի հրավերով ապրիլի 5-ին առաջնորդանիստ Սբ Ղևոնդյանց Մայր Տաճարում Լոս Անջելեսի հոգևորականների և երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ Արցախի սահմանաﬔրձ գյուղերում նահատակ զինվորներին և քաղաքացիայան անձանց նվիրված հոգեհանգիստ: Այդ մասին հայտնել են Հայ եկեղեցու Արևմտյան թեﬕ մամուլի դիվանից:

Մասնակիցները նաև աղոթեցին վիրավորների շուտափույթ ապաքինման համար: Արարողությունն անցկացրեց առաջնորդ սրբազան Հայրը, ով ողջունեց Լոս Անջելեսում պաշտոնավարող ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանին, խորհրդական Ռազﬕկ Ստեփանյանին, Ռուսաստանի հայերի ﬕության նախագահ Արա Աբրահամյանին և թեմական խորհրդի ատենապետ իրավաբան Հովսեփ Կանիմյանին:

Արարողությանը մասնակցեց նաև Հայաստանից ժամանած «Արﬔն Տիգրանյան մանկական երգչախումբը»: Հայրենիքի պաշտպանությանը աջակից լինելու համար Առաջնորդարանի հովանավորության ներքո հիﬓվել է ՙ«Հայրենեաց Պաշտպանութեան Ֆոնտը»:

Առաջնորդարանը բոլորին կոչ է անում ուժեղ ու ﬕասնական ﬓալ հոգով և զորակցություն ցույց տալ հայ նահատակ զինվորների ընտանիքներին և վիրավոր քաղաքացիական անձանց:

Scroll Up