Ղարաբաղի Նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոսի հետ

Մայիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռախոսազանգ է ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վսեմաշուք Նախագահ Բակո Սահակյանից: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Կիլիկո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջից:

Նորին Սրբության ու Նախագահի հետռախոսային խոսակցությունը կեդրոնացել է Ղարաբաղի ներկա կացության շուրջ: Վեհափառ Հայրապետը Նախագահ Բակո Սահակյանին հրավիրել է այցելելու Լիբանան: Միաժամանակ Արամ Առաջինը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ու թեմերի ամբողջական զորակցությունն է վերահաստատել Ղարաբաղի նկատմամբ:

Scroll Up