Նամակ հայ զինվորին. գրում են ֆինլանդահայ փոքրիկները

«Հայերն այսօր»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքի հայկական համայնքի հայոց լեզվի խմբակի սաների նամակ-բացիկները՝ ուղղված հայ զինվորին:
«Երեխաները դեռ վարժ գրել չգիտեն, այդ պատճառով նրանք նկարների և փոքրիկ մաղթանքների միջոցով են իրենց սրտի խոսքը փոխանցել հայ զինվորին»,- «Հայերն այսօրի»-ի հետ զրույցում ասել է Ֆինլանդիա-Հայաստան ընկերակցության փոխնախագահ Մարինա Դանոյանը: