ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն
Փետրվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությանը ներկա էր Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա կատարված ընթացիկ աշխատանքները և իրականցված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:
Կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերը ներկայացրեց նաև Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը:
Նախարարը կարևորեց ՀՀ կառավարության ծրագիր «Սփյուռք» բաժնի միջոցառումների ժամանակացույցի լիարժեք, ժամանակին և պատշաճ կատարումը:
Քննարկվեց «Արի տուն» ծրագրի նախապատրաստական աշխատանքներին նվիրված շաբաթվա շրջանակներում իրականացվող հանդիպումների ու միջոցառումների կազմակերպումն ու լայն լուսաբանումը:
Տրվեցին հանձնարարականներ, կազմվեց ժամանակացույց, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները: