Հավետ պայծառ հայոց լեզու

Կրասնոդարի «Արմատ» դպրոցի «Խաչքար» դասարանում կրկնակի տոն էր: Ցերեկույթը՝ «Հավետ  պայծառ հայոց լեզու» խորագրով, նվիրված էր Մայրենի լեզվի միջազգային օրվան և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյանը: Ներկա էին հյուրեր և ծնողներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Արշալույս Երեմյանը, ցերեկույթի առաջին մասը նվիրված էր մեր հարազատ,  մեսրոպատառ լեզվին: Սաները երգի, բանաստեղծությունների և թեմատիկ խաղերի միջոցով գովերգեցին քաղցրաբառ հայերենը, որը հազարամյակներից ժառանգած մեր մեծագույն գանձն է, մեր ինքնության հիմնական գրավականը:

Երկրորդ մասը նվիրված էր Հովհաննես Թումանյանին: Չկա մի հայ երեխա, որ չճանաչի հայ բանաստեղծին: Թումանյանը հասկանալի է ու սիրելի բոլոր տարիքներում և հենց դրա համար էլ ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքում, սովորեցնում շատ – շատ բաներ չարի և բարու, մարդկայինի ու աստվածայինի մասին:   Աշակերտները ներկայացրին բանաստեղծի «Շունն ու կատուն» բալլադը, «Իրիկուն» բանաստեղծությունը, «Էս էն է» շուտասելուկը:

Միջոցառումը եզրափակվեց կոչով. «Եկե՛ք, սիրենք, պահպանե՛նք  և օգտագործե՛նք մեր  հնամենի,  մայրենի  լեզուն»: 

Դու իմ մայրենի լեզուն ես վսեմ,

Քո սուրբ բառերով ուզում եմ խոսել:

Ուզում եմ ոգել տառերդ մեկ-մեկ,

Գրել սովորել, գրել նոր մի երգ:

%d5%af%d6%80%d5%a1%d5%bd%d5%b6%d5%b8%d5%a4%d5%a1%d6%801%d5%af%d6%80%d5%a1%d5%bd%d5%b6%d5%b8%d5%a4%d5%a1%d6%806 %d5%af%d6%80%d5%a1%d5%bd%d5%b6%d5%b8%d5%a4%d5%a1%d6%805%d5%af%d6%80%d5%a1%d5%bd%d5%b6%d5%b8%d5%a4%d5%a1%d6%804 %d5%af%d6%80%d5%a1%d5%bd%d5%b6%d5%b8%d5%a4%d5%a1%d6%802 %d5%af%d6%80%d5%a1%d5%bd%d5%b6%d5%b8%d5%a4%d5%a1%d6%80

 

 

Scroll Up