ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ արվեստաբան, արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանին

Նոյեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ արվեստաբան, արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանին (Մովսես Ծիրանի):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի համար նախատեսված Նոր Հալեպ թաղամասի հիմնադրման ծրագրին օժանդակելու նպատակով Ֆրանսիայի Մարսել քաղաքում Մովսես Հերկելյանի նախաձեռնությամբ կազմակերպված հայ նկարիչների հավաքածուի բարեգործական ցուցահանդես-վաճառքին, Ինչպես նաև Ֆրանսիայի Կոնյակ քաղաքի՝ հայազգի Հրայր Հակոբյանին պատկանող Շատո Շատոնյոֆ դղյակում կազմակերպվելիք «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» թեմատիկ միջոցառումներին և նկարչական սիմպոզիումին վերաբերող հարցեր: Քննարկվեցին նաև Դանիայի դքսուհի Քեթ Ալեքսանդրինի աջակցությամբ  Դանիայում՝ Կոպենհագենում ՀՀ դեսպանության և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից նախատեսվող նկարչական ցուցահանդես կազմակերպելուն առնչվող հարցեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության ճանաչման և հետևանքների վերացման խնդիրներին:

Scroll Up