Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքը նշեց Հայոց փառապանծ բանակի կազմավորման 25-ամյակը
Այսօր արդեն վստահ կարող ենք ասել, որ անմահ է այն ժողովուրդը, որ ծնել է մեր զինվորների պես արիասիրտ երիտասարդներ, որոնք հանուն հայրենիքի իրենց ջահել կյանքերն են զոհաբերում…
Շնորհավոր տոնդ, Հայո´ց բանակ: Հազար փառք քեզ, հա´յ զինվոր: Շնորհավոր տո´նդ, Հայաստան և Արցախ: Շնորհավոր տո´նդ, զինվորի մայր, որ աղոթքը շուրթերիդ, անսահման հավատը սրտումդ, սպասում ես քո որդու վերադարձին:
Տոնական համերգային ծրագիրը պատրաստել էին «Կռունկ» հայկական համայնքի ստեղծագործական խմբերը: «Կռունկ» հայկական ժողովրդական պարի համույթը՝ գեղարվեստական ղեկավար Լիանա Բարեղամյան, «Սաթենիկ» երգչախումբը՝ ղեկավար Մարինա Բոյաջյան, «Կռունկ» երիտասարդական թատրոնի արտիստներ Նելլի Մխի թարյանը և Նաիրա Սրապիոնյանը (ղեկավար Նունե Բարեղամյան), ինչպես նաև` անհատ մենակատարներ Վահե Սրաբունցը, Դիանա Մարտիրոսյանը, Էդգար Հասանյանը, Կարոլինա Մուրադյանը: Համերգը վարեցին Անի Սարգսյանը և Սերգեյ Բաղդասարյանը:
Տոնական համերգը եզրափակվեց լուսահոգի Սոս Սարգսյանի բառերով. «Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ սուրբ հայրենիք, և Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացեք»:
Անի Սարգսյան