Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքը նշեց Հայոց փառապանծ բանակի կազմավորման 25-ամյակը

Այսօր արդեն վստահ կարող ենք ասել, որ անմահ է այն ժողովուրդը, որ ծնել է մեր զինվորների պես  արիասիրտ երիտասարդներ, որոնք հանուն հայրենիքի իրենց ջահել կյանքերն են զոհաբերում…
Շնորհավոր տոնդ, Հայո´ց բանակ: Հազար փառք քեզ, հա´յ զինվոր: Շնորհավոր տո´նդ, Հայաստան և Արցախ: Շնորհավոր տո´նդ, զինվորի  մայր, որ աղոթքը շուրթերիդ, անսահման հավատը սրտումդ, սպասում ես քո որդու վերադարձին:

Տոնական համերգային ծրագիրը պատրաստել էին «Կռունկ» հայկական համայնքի ստեղծագործական խմբերը: «Կռունկ» հայկական ժողովրդական  պարի համույթը՝  գեղարվեստական ղեկավար Լիանա Բարեղամյան, «Սաթենիկ» երգչախումբը՝  ղեկավար Մարինա Բոյաջյան,  «Կռունկ»  երիտասարդական թատրոնի արտիստներ Նելլի Մխի թարյանը  և Նաիրա Սրապիոնյանը (ղեկավար Նունե Բարեղամյան), ինչպես նաև` անհատ մենակատարներ Վահե  Սրաբունցը, Դիանա Մարտիրոսյանը, Էդգար Հասանյանը, Կարոլինա Մուրադյանը: Համերգը վարեցին Անի Սարգսյանը և Սերգեյ Բաղդասարյանը:

Տոնական համերգը եզրափակվեց  լուսահոգի Սոս Սարգսյանի բառերով. «Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ սուրբ  հայրենիք, և Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացեք»:

Անի Սարգսյան

%d5%af%d5%bc%d5%b8%d6%82%d5%b6%d5%af1%d5%af%d5%bc%d5%b8%d6%82%d5%b6%d5%af2 %d5%af%d5%bc%d5%b8%d6%82%d5%b6%d5%af3

Scroll Up