Պուշկինո շրջանի և Իվանտեևկա քաղաքի «Արգիշտ» հայ համայնքը շնորհավորում է Հայոց բանակի 25-ամյակը
Շնորհավորում ենք ՀՀ և ԼՂՀ բոլոր զինծառայողներին՝ շարքայինից մինչև բարձրաստիճան սպայական անձնակազմ, շնորհավորում ենքհամայն հայությանը Հայոց բանակի 25 ամյակի առթիվ։
Այսօր՝ արդեն 25 տարի անց, անցնելով բազում խնդիրների ու դժվարությունների միջով, կարող ենք փաստել, որ ունենք մարտունակբանակ, հերոս տղաներ, քաջ զինվորներ, ովքեր, իրենց պարտքը կատարելով հայրենիքի հանդեպ, անում են հնարավորն ու անհնարինը` թշնամուն արժանի հակահարված տալու համար։
Այսօր հպարտությամբ ենք նշում Հայոց բանակի տոնը: Մենք խոնարհվում ենք մեր բոլոր հերոսների փառավոր հիշատակի առաջ։ Այսօր մերմիտքն ու բազուկն առավել ամուր է ու անկոտրում:
Փա՛ռք հանուն հայրենիքի ընկած քաջերին, փա՛ռք սահմանին կանգնած մեր զինվորներին, փա՛ռք հաղթանակած Հայաստան աշխարհին:
Թող հաղթանակներն ուղեկից լինեն մեր ժողովրդին միշտ եւ ամենուր: Տոնդ շնորհավոր Հայոց բանակ, տոնդ շնորհաավոր հայ զինվոր, թողբազուկդ միշտ ամուր լինի, կամքդ անսասան և լինես գաղափարի մարտիկ…