Հայոց բանակի 25-ամյակին նվիրված պատարագ Աբու Դաբիում

Հունվարի 27-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության կազմակերպությամբ Սուրբ Նահատակաց եկեղեցում Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ ծայրագույն վարդապետ Սարգսյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ՝ նվիրված Հայոց ազգային բանակի կազմավորման 25-ամյակին: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Սուրբ պատարագին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, դիվանագետներ, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:
Հայոց բանակի հերոսաբար ընկած հերոսների հիշատակի հոգեհանգստյան արարողությունից հետո ծաղիկներ տեղադրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար հուշարձանի առջև:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն, որը կազմակերպվել էր տիկնանց հանձնախմբի կողմից:

%d5%a1%d5%a2%d5%b8%d6%82-%d5%a4%d5%a1%d5%a2%d5%ab %d5%a1%d5%a2%d5%b8%d6%82-%d5%a4%d5%a1%d5%a2%d5%ab2

Scroll Up