ՀՀ սփյուռքի նախարարությունում կանցկացվեն հայրենադարձներին նվիրված «Հայաստա´նն է իմ տունը» խորագրով միջոցառումներ

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները և իրականցված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:
Նախարարը փոխանցեց ՀՀ վարչապետի հանձնարարականները՝ աշխատանքի կազմակերպվածությունն ու արդյունավետությունը բարձրացնելու, վարչությունների աշխատանքը չափանիշներին համապատասխանացնելու վերաբերյալ: Նա կարևորեց առաջիկա՝ հայրենադարձներին նվիրված շաբաթվա՝ «Հայաստա´նն է իմ տունը» խորագրով միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը: Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները: