«Դինքի և նրա նմանների գործունեության արդյունքում թուրքական հասարակությունը երկփեղկվեց». Աշոտ Մելքոնյան

Հունվարի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հրանտ Դինք. 10 տարի անց» Կլոր սեղան-քննարկման ընթացքում ուշագրավ ելույթներով հանդես եկան մի շարք նշանավոր մտավորականներ՝ գրողներ, հրապարակախոսներ, թուրքագետներ, արևելագետներ, պատմաբաններ: Ինչպես միշտ, շատ տպավորիչ ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ում հետ հետաքրքիր զրույց ունեցա նաև «Հայերն այսօր»-ի համար:

-Պարո՛ն Մելքոնյան, Հրանտ Դինքի մահից 10 տարի անց ի՞նչ փոխվեց, ի՞նչ տվեց այս տաս տարին Հայաստանի և Թուրքիայում ապրողհայ մտավորականներին:

-Կանանհատականություններ, ովքերիրենց գործունեության ընթացքում իրականում ակոսում են, ճանապարհ են բացում, ինչպես «Ակոսն» արեց, բայց շրջապատի համար, ցավոք սրտի, մնում ենաննկատ, սակայներբ այդ մարդիկ դառնում են նահատակ, նոր միայն,միանշանակ, հասարակությունը դառնում է միակարծիք այդ մարդկանց ակոսած ճանապարհի վերաբերյալ: Հրանտ Դինքն, իրո՛ք, այդպիսին էր: Ցավալի է, բայց պիտի նշել, որ կենդանության օրոք հայկական շրջանակներից ևս ցեխ շպրտողներ կային նրա վրա, նրա գործելակերպը չէին ընդունում, նրան անվանում էին թուրքամետ, ասում, որիբր նատեղի իշխանությունների պատվերո՛վ է փորձում այդ թևն առաջ տանել, որ Թուրքիան Եվրամիություն մտնելու խնդիր ունի, և ժողովրդավար ներկայանալու առումով Հրանտ Դինքը պատրանք է ստեղծում աշխարհում:

Ես այդ առիթով միշտ օրինակ եմ բերում արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյանին, ով Պոլսում մեր պատրիարքն էր, ում ևս մեղադրում էին թուրքամետության մեջ: Մաղաքիա Օրմանյանն ասում էր, որ մենք թուրքական գազանը զսպելու խնդիր ունենք ևպատասխանատվություն ունենք համայնքի առումով, ուստի արքեպիսկոպոսը անհրաժեշտ էր համարում ճիշտ գործելակերպ ընտրել: Նա համայնքը չվտանգեց, այլ վտանգեց սեփական կյանքը: Երբ իմ անձնական շփումների, մտերմության շրջանակներում,փորձում էի այդ իմաստով դիտողություններ անել, նա ասում էր. «Ձգե՛, ջանըմ, ամեն բան իմ մասիս գիտեն»:

Նա ընտրեց այդ ուղին, և ես ամենայն պատասխանատվությամբկարող եմ ասել, որ այդ 10 տարվա ընթացքում թուրքական հասարակությունը երկփեղկվեց նաև Դինքի ու նրա նմանների գործունեության արդյունքում: Այսինքն՝ մի կողմից ազատական ուժերը գնալով էլ ավելի մեծ զանգված դարձան, իսկ մյուս կողմից էլ թուրքական ազգայնամոլությունն, ի դեմս Էրդողանի, ավելիսրվեց, խորացավ: Այսինքն՝ թուրքական հասարակության մեջայդ հակոտնյա ուժերի միջև եղած պայքարի արդյունքում թուրքական հասարակությունն, ի վերջո, պետք է պայթի:

-Հրանտ Դինքի մահից 10 տարի անց ասես ծնունդ առավ մի նոր Դինք՝ այս անգամ՝ Կարո Փայլան անունով. կարո՞ղ ենք զուգահեռներ անցկացնել այս երկու հայորդիների միջև, կարո՞ղ ենք ասել, որ Հրանտ Դինքը ճանապարհ բացեց Կարո Փայլանի գործունեության համար, և այսօր Փայլանն ավելի համարձակ է գործում:

-Այո՛, կարո՛ղ ենք զուգահեռներ անցկացնել. Դինքն, անշուշտ, իր գործունեությամբ և մահով ասես ճանապարհ բացեց Կարոյի համար: Փայլանը, օգտվելով այն հանգամանքից, որ քրդական ազդեցության կշիռը խորհրդարանում գնալով մեծացավ, ավելացավ, և ինքն այդ կուսակցության միջոցով պատգամավոր դառնալով՝ արդեն շատ ավելի պաշտոնականմակարդակով կարողացավ այս խնդիրը բարձրաձայնելպետական հարթակներում, առաջ մղել: Հայոց ցեղասպանության խնդիրն այդպիսի մակարդակով առաջ մղելովթուրքական խորհրդարանում`Փայլանը Հրանտ Դինքի գաղափարները շատ բարձր մակարդակի հասցրեց, ուստի հասկանալի էթուրքականիշխանությունների կողմից նրա գործունեության դեմ ուղղված բացասական հակազդեցությունը:

– Հարգարժա՛ն պրոֆեսոր, ի՞նչ եք կարծում,այսօրվա միջոցառումը՝ նվիրված Հրանտ Դինքին, դրսում արձագանքներ կունենա՞ արդյոք:

-Կարծում եմ՝ այո. համոզված եմ, որ դրսում ուրիշ միջոցառումներ ևս կլինեն: Հրանտ Դինքի և նրա նմանների սկզբնավորած շարժումն արդեն զուտ հայկական երևույթ դիտելը սխալ կլինի, որովհետև նա, իրոք,դարձել է համընդհանուր ժողովրդավարական շարժման բաղադրամաս, և շատ ժողովրդավարթուրքերի մոտ էլ նա արդեն դարձել է իդեալ: Կարծում եմ, որ Սփյուռքի նախարարությունն իր անելիքն արել է և նման երևույթին արձագանքելնայսպիսի մակարդակով միանգամայն ճիշտ էր ու տեղին, իսկ դրսում, մասնավորապես՝ առաջին հերթին հե՛նց Ստամբուլում, մեծ միջոցառումներ կլինեն, որոնք իրենց հնչեղությամբշատ արձագանքներ կունենան:

– Շնորհակալությու՛ն, պարոն Մելքոնյան. հուսանք, որ Հրանտ Դինքի արծարծած գաղափարները մոտ ապագայում համաշխարհային մակարդակով կդառնան միջազգային հարթակներում գերակա խնդիրներից մեկը և, ի վերջո, կստանան արդարացի լուծում:

Կարինե Ավագյան

 

Scroll Up