Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումներ Դանիայի խորհրդարանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/դանիա.jpg)
Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի քննարկումը: Նախագիծի հեղինակներն են Նիկոյալ Վիլլումսենը (Enhedslisten) և Ռասմուս Նորդքվիստը (Alternativet), սակայն նախագիծը ներկայացրեցին Նիկոլայ Վիլումսենը (Enhedslisten) և Ռենե Գելը (Alternativet):
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Անահիտ Կարապետյանը՝ քնարկման ընթացքում ոչ ոք չէր հերքում Ցեղասպանության փաստը, բայց գերակշիռ մասը չէր ցանկանում քաղաքական գնահատական տալ։ Liberal Alliance և Dansk Folkeparti կուսակցության ներկայացուցիչները պնդում էին որ այդ հարցը չպիտի քաղաքականացվի և չէին խրախուսում «Հայոց ցեղասպանություն» կամ «Դատապարտում ենք» բառերի առկայությունը նախագծում՝ նշելով, որ դա պատմաբանների գործն է, նախագծի ընդունումը ոչ մի դրական արդյունք չի ունենա Թուրքիայում ապրող հայերի կամ հայ-թուրքական հարաբերություններում։
Նախագիծի հեղինակներից Նիկոլայ Վիլյումսենը նշել է.«Տարիներ առաջ Դանիայի խորհրդարանը (Ֆոլկետինգը) ընդունեց Հոլոքոստը դատապարտող բանաձևը և այսօր երկրում ունենք Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Ինչո՞ւ չենք կարող նույնը անել հայերի հարցում, ինչո՞ւ ենք վախենում մահմեդական սուլթանից (Էրդողան-հեղ.)»:
Քննարկումների ընթացքում առաջարկներ են եղել վերանայելու տեքստը, հեռացնելով տեքստից «Դատապարտել, Հայոց ցեղասպանությունը» բառերը, որոնք իրականում փոխում են նախագծի էությունը։ Իրականում Հայոց ցեղասպանության հետ կապված ամեն ինչ դուրս է մնում նախագծից, փոխարենը խորհրդարանը «Քննադատում է Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության բացակայությունը՝ կոչ անելով բացել արխիվները»։
Երկար քննարկումներից հետո չի հաջողվել գալ ընդհանուր համաձայնության: Նախագծի քննարկումը կշարունակվի հունվարի 26-ին: