Նիդերլանդների Վեսթերֆորտ քաղաքի «Հայ տիկնաց միությունն» իր աջակցությունն է հայտնել Արցախի բնակչությանը և հայ զինվորներին
Նիդերլանդների Վեսթերֆորտ քաղաքի «Հայ տիկնաց միությունը» և միության «Նոր Այգ» կիրակնօրյա դպրոցի աշակերտները միացել են ՀՀ Սփյուռքի նախարարության «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը և հայտնել իրենց աջակցությունը՝ Արցախի բնակչությանը և հայրենիքի պաշտպաններին՝ հայ զինվորներին։
Շարժման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը: