Փարիզահայ աշակերտները՝ համահայկական շարժման մասնակից

Ֆրանսիայի Փարիզ քաղաքի «Հայ դաս» դպրոցի աշակերտները միացել են «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը:
«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը: