Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ավետիս Ահարոնյանին
Դեկտեմբերի 15-ին` ժամը 9:30, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում (Աբովյան փ. 52 ա) տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանին:
Գիտաժողովի կազմակերպիչներն են Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Երևանի պետական համալսարանը և ՀՀ Սփյուռքի նախարարությունը: Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննել և արժևորել Ավետիս Ահարոնյանի գրական ժառանգությունը, նրա ազգային-պետական գործունեությունը:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգա 18 գիտնական Հայաստանից և Սփյուռքից:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել Համազգայինի Երևանի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով` (+374 10) 53. 39. 49: