Պատգամավոր Նորա Արիսյանը Մուսա լեռան հայերի և Կիլիկիայի մասին դասախոսություն է կարդացել արաբական մշակութային կենտրոնում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/նորա-արիսեան.jpg)
Դեկտեմբերի 8-ին Դամասկոսի Աբու Ռումմանե արաբական մշակութային կենտրոնում տեղի ունեցած հուշ երեկոն նվիրված էր Կիլիկիային և Ալեքսանդրեթին:
Դասախոսությամբ հանդես եկան պատմաբան Նադիմ Շամսին, մտավորական և պատմաբան Իբրահիմ Զաարուրը և պատմաբան, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը: Երեկոն վարեց Սուհելա Քավասը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ զեկուցողները ներկայացրին Ալեքսանդրեթը խլելու հանգամանքները և քաղաքական պայմանները՝ անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանությանը:
Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանն իր դասախոսության ընթացքում ներկայացրեց սանջաքի պաշտպանության պայքարը և Մուսա լեռան հայերին: Իր խոսքում Նորա Արիսյանն անդրադարձավ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դատին, որով պահանջվում է Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը: