Զինյալ խմբավորումները նահանջել են Հին Հալեպի շրջանից. շատերը հանձնվել են

Զինյալ ահաբեկչական խմբավորումները դեկտեմբերի 6-ի ուշ գիշերը հավաքական կերպով նահանջել են Հին Հալեպի ամբողջ տարածքից: Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, ոմանք համաձայնել են հանձնվել սիրիական բանակին` վայր դնելով զենքերը:

Սիրիական բանակն ամբողջովին հակակռշի ու վերահսկողության տակ է առել ՀԻն Հալեպի Աղիոր, Քասթըլ Հարաﬕ, Պապ ալ Հատիտ և մերձակա թաղամասերը։

Սպասվում է Սիրիական բանակի հրամանատարության պաշտոնական հայտարարությունը:

Scroll Up