«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար». Պլովդիվի «Աստղիկներ» մանկական պարախումբ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/Plovdiv.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը միանում են ոչ միայն սփյուռքյան դպրոցները, այլ նաև՝ մշակութային միությունները, խմբերն ու անհատները:
Պլովդիվի ՀԲԸՄ «Աստղիկներ» մանկական պարային խումբը ևս միացել է «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը: Պարուսույցն է Անժելա Վեզիրյան Նաչևան:
Ներկայում Բուլղարիահայ համայնքը ոչ պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 30.000 մարդ: Բուլղարահայությունը հիմնականում ապրում է Սոֆիայում, Պլովդիվում, Վառնայում, Բուրգասում: Պլովդիվում, կրկին ոչ պաշտոնական տվյալներով, շուրջ 9.000 հայ է ապրում: