Մալագայի քաղաքային խորհուրդը չի չեղարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր որոշումը
Նոյեմբերի 24-ին Մալագայի քաղաքային խորհուրդը հերթական անգամ մերժեց ս.թ. սեպտեմբերի 29-ին ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ որոշումը չեղարկող նախաձեռնությունը: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Մալագայի քաղաքային խորհրդում ներկայացված քաղաքական ուժերին՝ սկզբունքայնության և հաստատակամության համար, ինչպես նաև՝ այն անհատներին, ԶԼՄ-ներին, մեր իսպանացի բարեկամներին և իհարկե՝ Մալագայի հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր հարցը մշտապես պահեցին ուշադրության կենտրոնում և եղան հետևողական: Հիշու՛մ ենք և պահանջու՛մ»,-ասված է հաղորդագրության մեջ