«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնի բացումն Ախալքալաքում

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը արդեն 6-րդ անգամ հյուրընկալվեց Ջավախքում: «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-9-10-ը Ախալքալաքում ցուցադրվում են կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին, ինչպես նաև Վրաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը:
Նոյեմբերի 9-ին, «Ոսկե ծիրան» կինոդահլիճում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:

Ջավախքի ընդ. առաջնորդական փոխանորդ՝ Բաբգէն վարդապետ Սալբիյանը իր շնորհակալական խոսքում բարձր գնահատեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անձնակազմին, որ արդեն 6-րդ անգամ կինոյի լավագույն փառատոնն անցկացնում են նաև Ջավախքում: Այնուհետև մասնակցությամբ Տեր Տաթև քահանա Մարուքյանի փոխառաջնորդը կատարեց օրհության կարգ:

Փառատոնի նախագահ՝ Հարություն Խաչատրյանն իր ողջյունի խոսքում կարևորեց կինոյի դերն ու նշանակությունը մարդկանց կյանքում:
«Ոսկե ծիրանը» Ջավախքում կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:

Նոյեմբերի 8-ին` «Փարաջանով», նոյեմբերի 9-ին՝ «Ընդհատված մանկություն», «Ջավախք, հավերժական հայրենիք», «Ժպտացեք», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը, իսկ նոյեմբերի 10-ին, «Հայկական անիմացիա-75» մուլտծրագիրը և «Աղի պես ճերմակ» ֆիլմը:

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի փակումն Ախալքալաքում կազդարարվի «Եթե բոլորը…» կինոյով:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Scroll Up