«Միացյալ հայերը Հոլանդիայում» ևս Արցախի կողքին են

Նիդեռլանդների թագավորության Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպությունը ևս արձագանքել է ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական կոչին՝ «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը:

«Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունը և Նայմեխենում «Վան» մեկօրյա դպրոցը հիմնադրվել են 15 տարի առաջ: «Վան» դպրոցն այսօր  ունի 20 աշակերտ:

«ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումից ի վեր ակտիվ կապի մեջ ենք եղել, մասնակցել նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի, մրցանակաբաշխություններին հաղթող ճանաչվել, արդեն ավարտած աշակերտներին էլ պարբերաբար ուղարկում ենք մասնակցելու «Արի տուն» ծրագրին: Միշտ զգում ենք ՀՀ սփյուռքի նախարարության սրտացավ վերաբերմունքը մեր նկատմամբ»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասել է «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության նախագահ և «Վան» մեկօրյա դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանը:

15055664_1259377350801802_6463332216127655122_n

Scroll Up