Օմսկի կիրակնօրյա դպրոցի աշակերտները միացել են համահայկական նախաձեռնությանը

Օմսկի «Լույս» մարզային մշակութային կենտրոնի «Մեսրոպ Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտները Արցախին նվիրված բաց դաս են անցկացրել:

«Հայերն այսօրի»-ի փոխանցմամբ՝  այս նախաձեռնությամբ դպրոցի աշակերտները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը:

Շարժման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը:

Օմսկ6օմսկ5 օմսկ4օմսկ3 օմսկ2օմսկ1

Scroll Up