Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը մեղադրում է կառավարությանը Հրանտ Դինքի սպանության համար
«Հայ լրագրող Հրանտ Դինքիսպանության համար մեղավորները նոր պաշտոններ ստացան, ոմանք դարձան պատգամավորներ ու նախարարներ: Դա իրոք հարիր չէ XXI դարի Թուրքիային: Մարդուն սպանում են փողոցի մեջտեղում, իշխանությունները տեղյակ են ողջ գործընթացին, գիտեին, որ Դինքին սպանելու են, սակայն միջոցներ չձեռնարկեցին դա կանխելու համար»,-հայտարարել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Ղլիչդարօղլուն: Ըստ նրա, սպանությունից հետո թուրքական իշխանությունները փորձում են ամբողջ մեղքը բարդել մի քանի մարդու վրա ու փակել գործը:
«Մենք դա չենք ընդունում: Դինքը Թուրքիայի քաղաքացի էր: Հարկավոր է, որպեսզի պետությունը, որը իրավունքների ու ժողովրդավարության պաշտպան է, գտնի մեղավորներին: Եթե դա չի արվում, նշանակում է, պետությունը ևս մեղսակից է ոճրագործությանը: Իշխող կուսակցությունը մեղսակից է սպանությանը»,-հայտարարել է Քեմալ Ղլիչդարօղլուն Taraf թերթին տված հարցազրույցում:
Նա նշել է նաև, որ իշխանությունները հետևողական չեն Դինքի սպանության գործով դատավարությունների անցկացման հարցում:
PanARMENIAN.Net